ՀՀայկարամ Նահապետյան

Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

Սեպտեմբերի 15-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։ Շիրակի մարզպետը ողջունել է դեսպանին և կարևորել մի շարք ոլորտներում առկա համագործացությունը։

«Մենք ուրախ ենք Ձեզ Շիրակի մարզում հյուրընկալելու համար և վստահ ենք, որ Եվրամիության հետ համագործակցության արդյունքում կյանքի կկոչվեն բազմաթիվ ծրագրեր, որոնք կնպաստեն Շիրակի մարզի զարգացմանը»,- նշել է մարզպետը` անդրադառնալով մարզի հիմնախնդիրներին, ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված ծրագրերը։

Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահորեն նշել, որ համագործակցությունը Շիրակի հետ կրելու շարունակական և բսզմաբաղադրիչ բնույթ։

Համագործակցելով այլ կազմակերպությունների հետ՝ շարունակվելու է ԵՄ կողմից այս պահին ֆինանսավորվող ծրագիրերը, որոնց հիմնական նպատակն է մեղմել համավարակի բացասական ազդեցությունը մարզի գյուղատնտեսական և զբոսաշրջային տնտեսությունների վրա: Լինելու են նորարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ տեխնոլոգիական փոքր և միջին ձեռնարկությունների կայացմանը և զարգացմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում