ՄՄայա Խաչատրյան

Երևան - Շարմ էլ Շեյխ չվերթ՝ սեպտեմբերի 17-ին

Երևան - Շարմ էլ Շեյխ չվերթ՝ սեպտեմբերի 17-ին

Կորոնավիրուսային դադարից հետո հինգշաբթի կկայանա Երևան - Շարմ էլ Շեյխ առաջին թռիչքը: Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խալեդ ալ Անանին Վրաստան այցից առաջ կանգառ է ունեցել Երևանում, հանդիպել հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Համավարակի ռիսկը հաշվի առնելով՝ նախարարն ուրախությամբ տեղեկացրել է, որ  հուլիսի 1-ից Եգիպտոս ժամանած ավելի քան 200 հազար զբոսաշրջիկների շրջանում եղել են կորոնավիրուսի վարակման շատ քիչ դեպքեր: COVID-ով վարակված կամ կասկածվող զբոսաշրջիկը կմեկուսացվի հյուրանոցում, բոլոր ծախսերը կհոգա հյուրանոցը:

«Սեպտեմբերից վերսկսում ենք մշակութային տուրիզմը Լուքսորում, նաև` Կահիրեում: Հոկտեմբերից կվերսկսվեն մոտորանավակներով և զբոսանավերով ծովային շրջագայությունները: Ուրախ կլինենք նաև հայ զբոսաշրջիկների ընդունել»,- ասել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարը:

Հայաստանում «Էյր Կաիրո» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Հռիփսիմե Ստամբուլյանն էլ նշել է, որ ցանկացողները շատ են, առաջին թռիչքով մեդիադաշտի 25 ներկայացուցիչ կմեկնի՝ այնտեղից լուսաբանելու՝ որքանով է ապահով Եգիպտոսում հանգստանալը:

Այստեղից Եգիպտոս մեկնելու համար հարկավոր է ունենալ 72 ժամ առաջվա թեստ, ինքնաթիռում ևս պահպանվելու են հակահամաճարակային կանոնները: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում