ԱԱրման Գալոյան

Փոխնախարար Գրիգորյանը մասնակցել է արդարադատության ոլորտին նվիրված քննարկման

Փոխնախարար Գրիգորյանը մասնակցել է արդարադատության ոլորտին նվիրված քննարկման

Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության երկրորդ նիստի առաջին` արդարադատության ոլորտին նվիրված վիրտուալ քննարկումը, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները վերահաստատեցին ընդհանուր նպատակներին հասնելու և քաղաքացիների կյանքը բարելավելու հարցում համագործակցելու իրենց հանձնառությունը` տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Հայկական կողմից նիստը համանախագահում էր արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Քարա ՄքԴոնալդը: Նիստին մասնակցում էին նաև ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին և ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Քննարկումը նվիրված էր համատեղ ձեռքբերումների արձանագրմանն ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական, ներառյալ հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ աջակցության ընդլայնման հարցերին:
Մասնակիցներն արժևորեցին այն հիմնական նպատակակետերը, որոնց Հայաստանն արդեն հասել է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ և հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում: Շեշտվեց Կոռուպցիայի կանխարգելման նոր հանձնաժողովի ստեղծման կարևորությունը, որը գործարկվել է ԱՄՆ ՄԶԳ-ի շարունակական աջակցությամբ:

Ռազմավարական երկխոսությունը կշարունակվի սեպտեմբերի ընթացքում՝ այլ ոլորտների համագործակցությանը նվիրված հեռավար հանդիպումների անցկացմամբ»,- հայտնում են ԱՆ-ից:

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում