ԿԿարմեն Ղուկասյան

Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի ականազերծողները մասնակցել են գործնական և տեսական դասընթացների

Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի ականազերծողները մասնակցել են գործնական և տեսական դասընթացների

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ ՊՈԱԿ-ի Էջմիածնի ուսումնական կենտրոնում, համալրված դասընթացի համար անհրաժեշտ ուսումնական միջոցներով, Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի ականազերծողների հետ անցկացվել են ականազերծողի տեսական և գործնական դասընթացներ:

«Դասընթացի ընթացքում մասնակիցները ստացան ձեռքով ականազերծում իրականացնելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների (IMAS) և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ):

Դասընթացում ներգրավված բոլոր մասնակիցները որակավորվեցին և ստացան հավաստագրեր:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սիրիա մեկնող վերապատրաստված ականազերծողներին մաղթեց հաջողություն և բարի առաքելություն»,- ասված է գրառման մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում