ՎՎարդուհի Բալյան

Ավարտվել է սեյսմակայուն և արդի չափորոշիչներին համապատասխան 5 դպրոցի շինարարությունը. Պապիկյան

Ավարտվել է սեյսմակայուն և արդի չափորոշիչներին համապատասխան 5 դպրոցի շինարարությունը. Պապիկյան

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ուրախությամբ հայտնում եմ, որ ավարտվել է սեյսմակայուն և արդի չափորոշիչներին համապատասխան 5 դպրոցի շինարարությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
 

«Երևանի 153-րդ և Վանաձորի 7-րդ դպրոցները պատրաստ են իրենց դռները բացել աշակերտների առջև, իսկ Կապանի 7-րդ, Նոր Խարբերդի 2-րդ և Գավառի 2-րդ դպրոցները շահագործման կհանձնվեն գույքով համալրվելուց հետո։
 

Դպրոցները վերակառուցվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով։ Բարի երթ ձեզ, սիրելի աշակերտներ»,- գրել է Պապիկյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում