ԱԱրման Գալոյան

Արթիկի ավագ դպրոցում կապիտալ շինարարություն է ընթանում

Արթիկի ավագ դպրոցում կապիտալ շինարարություն է ընթանում

Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում ընթանում են կապիտալ շինարարության աշխատանքներ՝ տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

«ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է Արթիկի թիվ 3 ավագ դպրոց՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին: Արձանագրվել է, որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները: Դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի:

Կառուցվում են նաև խաղահրապարակ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցը պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է»,- հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում