ԱԱրման Գալոյան

Արցախի ոստիկանապետը հանդիպել է Մատենադարանի տնօրենի հետ

Արցախի ոստիկանապետը հանդիպել է Մատենադարանի տնօրենի հետ

Այսօր ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ընդունել է պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը: Այս տարի լրանում է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի հիմնադրման 5-ամյակը: Այդ կապակցությամբ Երևանի Մատենադարանի տնօրենն ընդգծել է, որ ոստիկանության հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, ոստիկանության հերթապահությունը Մատենադարան-Գանձասարում ծառայում է իր նպատակին:

Ոստիկանության պետը շնորհավորել է Մատենադարանի պատվիրակությանը Մատենադարան-Գանձասար կենտրոնի հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ և նշել, որ համագործակցությունը շարունակական է լինելու: Հանդիպմանը մասնակցել են նաև Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը և «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի տնօրեն Վարդի Քեշիշյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում