ԱԱննա Ավետիսյան

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սպասարկման նոր որակի է անցնում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սպասարկման նոր որակի է անցնում

Զանգերի կառավարման ավտոմատ համակարգ. Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սպասարկման նոր որակի է անցնում:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու ներդրվող ծրագրին: Թվայնացված համակարգը «ՎանՔաթ» ընկերությունն է ամբողջությամբ անվճար պատրաստել և նվիրել ԱԻՆ-ին:

Վեբ ինտերֆեյսը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ դարձնել աշխատանքը: Ծրագիրը ստեղծվել է մոտ 4 ամսվա ընթացքում: Ներդրվող համակարգն արժանացել է Ֆելիքս Ցոլակյանի հավանությանը:

Կատարված աշխատանքի համար ԱԻ նախարարի հրամանով «ՎանՔաթ» ընկերության ներկայացուցիչները պարգևատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներով: Դրանք հանձնել է ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում