ԱԱննա Ավետիսյան

Իսպանիայում ՀՀ դեսպանը Բարսելոնայում այցելել է Հայ Տուն

Իսպանիայում ՀՀ դեսպանը Բարսելոնայում այցելել է Հայ Տուն

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Բարսելոնայում այցելել է Հայ Տուն և հանդիպում ունեցել Բարսելոնայի հայկական մշակութային միության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև եղավ Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքում գործող՝ Կատալունիայի Արարատ հայկական միության «Այբ մեսրոպատառ դպրոցում», որտեղ էլ հանդիպել է դպրոցի ուսուցչական կազմի և միության անդամների հետ: Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: 

Հանդիպումների ընթացքում դեսպան Կարմիրշալյանը ծանոթացել է հայկական համայնքային կառույցների կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են դեսպանության և վերջիններիս միջև համագործակցությունը զարգացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում