ՎՎարդուհի Բալյան

ՇՄ նախարարությունը կոչ է անում հոգատար լինել բնության հանդեպ

ՇՄ նախարարությունը կոչ է անում հոգատար լինել բնության հանդեպ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ու նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ամեն օր առնվազն մի քանի տասնյակ նամակ են ստանում քաղաքացիներից, որոնցում ներկայացված են բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառածածկ տարածքների և այլ բնատարածքների աղտոտման, բնության հուշարձաններում բուսատեսակների վնասման դեպքեր՝ կցված լուսանկարներով։

 

Ներքին զբոսաշրջության ակտիվացման հետևանքով վերջին շրջանում մեծացել է մարդածին ազդեցությունը զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքներում և տեղամասերում, արձանագրվել են խիստ ծանրաբեռնված տեղամասեր։ Այդ տեղամասերում գրանցվել են մի շարք խնդիրներ՝ մարդկանց կուտակումների հետևանքով շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների պահպանության՝ մասնավորապես տարածքների աղտոտման և աղբահանության հետ կապված խնդիրներ:

 

Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին։
 
Նախարարը խնդրել է աջակցություն մարզպետարանների միջոցով հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ձեռնարկել միջոցներ իրենց համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին, ինչպես նաև զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից սիրված և առավել օգտագործվող բնական լանդշաֆտներին հարակից տարածքների ու շրջակա միջավայրի արդյունավետ պահպանության իրականացնելու նպատակով, ինչպես նաև հիշյալ տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։

 

Մեկ այլ գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար։
 
Միայն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետ փոխգործակցության արդյունքում է հնարավոր արձանագրել ցանկալի արդյունքներ ամենակարճ ժամկետներում:

 

«Յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում։

 

Մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ թե զբոսաշրջիկ, իր դերն ունի բնապահպանական աղետների մեղմման գործում։
 
Հարկավոր է ավելի հոգատար ու պատասխանատու վարք դրսևորել բնության և շրջակա միավայրի հանդեպ»,- նշված է ՇՄ նախարարության տարածած հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում