ՄՄերի Եգորյան

Ալկոհոլային թունավորմամբ 1 պացիենտի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ԱՆ

Ալկոհոլային թունավորմամբ 1 պացիենտի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ԱՆ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը՝ մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել:

 
Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

 

Դեռևս շարունակում է բուժում ստանալ 1 պացիենտ` Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում