ՀՀայկարամ Նահապետյան

Մեկ օրում ստացվել է 10 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Մեկ օրում ստացվել է 10 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Սեպտեմբերի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 8 հա, Սասունիկ գյուղում՝ 23 հա, Օշական գյուղում՝ 8000 քմ,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 6000 քմ, Արզնի գյուղում՝ 1․5 հա, Գառնի գյուղում՝ 5000 քմ, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին՝ 2 հա,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 3 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 39․8 հա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում