Հայկական համարանիշներով մեքենաների տերերը ՌԴ-ում խնդիրներ են ունենում

ՄՄերի Եգորյան

Ռուսաստանում արդեն երկու ամիս է` հայկական համարանիշներով մեքենաները փաստացի արգելվել են, պահանջներ են ներկայացնում թե՛ մաքսային մարմինները, թե՛ ճանապարհային ոստիկանությունը: Կանգնեցնում են ու փաստաթուղթ ուզում, թե ինչ ձևաչափի՝ իրենք էլ կարգին չգիտեն, հրաման է:

Խոսքը ռուսաստանցիներին պատկանող, բայց Հայաստանում հաշվառված և 2017-2020 թվականներին ձեռք բերված 200 հազար մեքենաների մասին է: Կրկնակի էժան գնել, բերել են Հայաստանից՝ նախապես իմանալով, որ ԵԱՏՄ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքն է գործում:

Վլադիմիր Եսայան - 2018-ին ձեռք եմ բերել մեքենան, մոտ երկու տարի առանց խնդիր քշել եմ, նույն գումարով այստեղ հնարավոր չէր գնել, արդեն երկու ամիս է ասում են` 10 օրվա ընթացքում պետք է ռուսական պետհամարանիշներ ստանաք, որը հնարավոր չէ, տարբերությունը մեքենայի գնից երկուսուկես անգամ թանկ է:

Բարդությունն առաջացել է այն պատճառով, որ երկար ժամանակ գոյություն են ունեցել միանգամից երկու զուգահեռ սխեմաներ: Ավելի վաղ ավտոմեքենաների ներկրման համար հայկական տուրքերը զգալիորեն ցածր էին ռուսականից, ինչի կապակցությամբ ռուսաստանցիները գնում էին Հայաստան՝ անձնական ավտոմեքենաներ գնելու։ Սակայն 2020 թվականի սկզբին Հայաստանի՝ ԵՏՄ-ում ունեցած արտոնությունների ժամկետը լրացավ, և մեքենաների ներմուծման մաքսատուրքերը հավասարվեցին։ Իսկ Ռուսաստանի որոշ շրջաններում հայկական համարանիշներով մեքենաների սեփականատերերին սկսեցին տուգանել։

Վլադիիր Եսայան - Իրենք էլ չգիտեն՝ ինչ են ուզում, ՎՈԶ-ի թուղթ են ուզում, որ հայկական մեքենաների համար չի նախատեսված, մաքսատան թուղթ են ուզում, ոստիկանների մի խումբ էլ կա, որ ուղղակի աշխատում են դրա վրա:

Որոշել են՝ հայկական սակագներով մաքսազերծված մեքենան պետք է օգտագործվի միայն Հայաստանի քաղաքացիների կողմից, որոնք մշտապես բնակվում են Հայաստանում: Մնացած բոլոր դեպքերում Դաշնային մաքսային ծառայությունն ավտոմեքենաները սահմանում է որպես օտարերկրյա ապրանք և պահանջում է տարբերություն մտցնել մաքսային վճարների մեջ ՝ այն «մաքուր» համարելու համար, չնայած՝ մաքսային օրենսդրության մեջ ասված է, որ ԵԱՏՄ տարածքում պաշտոնապես ձեռք բերված տրանսպորտի՝ քաղաքացիների կողմից օգտագործման արգելք չկա: «Լուրերի» հարցին, թե սա հակասում է ԵԱՏՄ երկրների մեքենաները ազատ տեղաշարժման մասին օրենքին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պատասխանում են՝ անհանգստացած են խնդրով և ցանկանում են պաշտպանել բարեխիղճ գնորդներին:

Իյա Մալկինա. ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական - Հանձնաժողովի հարթակում ստեղծվել է նոր կառույց՝ բարձր մակարդակի կոմիտե, որը կոչված է լուծելու առավել սուր հարցերը։ Ուզում եմ ուրախացնել միության քաղաքացիներին, ովքեր ուշադիր հետևում էին իրավիճակին։ ՌԴ-ում Հայաստանի համարանիշներով մեքենաների բռնագրավման հարցը բազմիցս բարձրացվել է։ Բառացիորեն երեկ այն դիտարկել է բարձր մակարդակի կոմիտեն:

Մալկինայի խոսքով՝ ԵՏՄ անդամ պետություններն իրենց առաջարկություններն են ներկայացրել իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Հանձնաժողովն իր հերթին ստեղծում է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիոն կապերը հարցի լուծման համար:

Իյա Մալկինա, ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական - Մենք հիմք ենք ընդունում այն, որ վերջնական արդյունքում պետությունները բյուջեում չպետք է կորուստներ ունենան։ Բայց նաև ավտոմեքենայի գնորդ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ապացուցելու իրենց բարեխղճությունը և ազատվեն պատասխանատվությունից:

Հարցը կբարձրացնեն նաև խորհրդի առաջիկա նիստում: Մինչ այդ հայկական մեքենաների վարորդները նախընտրում են տուգանքներից զերծ մնալու համար առայժմ չվարել, կամ էլ հետ տանել Հայաստան վաճառելու, երբ սահմանները բացվեն: Վարորդներից շատերն էլ Կրասնոդարում դիմել են դատարան սահմանված տույժերի հարցով ու շահել դատը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում