ԼԼիլիթ Գասպարյան

Տեսչական մարմինների ստուգումները մայրաքաղաքում և մարզերում

Տեսչական մարմինների ստուգումները մայրաքաղաքում և մարզերում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների այսօրվա ստուգայցերը սննդի ոլորտում տնտեսվարող կազմակերպություններում անթերի արդյունք են արձանագրել բոլոր մարզերում: Երևանում խախտում է թույլ տվել միայն մեկ կազմակերպություն՝ «Սեգաֆրեդո» հանրային սննդի ցանցի սրճարաններից մեկը:

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում: Տեսչական մարմնի աշխատակիցները շրջել են «Երևան մոլ», «Դալմա մոլ» առևտրի կենտրոններում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող ոսկու տոնավաճառի տաղավարներով: Էական խախտումներ չեն արձանագրվել:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ սեպտեմբերի 10-ին հերթական ուժեղացված վերահսկողությունը և մշտադիտարկումներն են իրականացրել ՀՀ Տավուշի, Արմավիրի, Շիրակի մարզերում, Երևանի Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Արմավիրում խախտումներ չեն հայտնաբերվել: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Երևանի Նոր Նորք, Շենգավիթ և  Կենտրոն վարչական շրջանների կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու տասնյակից ավելի դեպքեր։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Երևանի Նոր Նորք, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջանների կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու մեկ տասնյակից ավելի դեպքեր։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերը միասին կրկնայց են կատարել  ՀՀ Սյունիքի մարզի պատմական և մշակութային գրավչության օբյեկտներ, տեսարժան վայրեր․ պատկերը հուսադրող է։ Էական խախտումներ չեն արձանագրվել։ 

ԱԱՏՄ այսօրվա կասեցումների ցանկում ավելի քան 3 տասնյակ տնտեսվարող են․ հիմքում տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցով արձանագրված անվտանգության կանոնների խախտումներն են։ Կտրուկ նվազած կասեցումների համատեքստում սա վերջին շրջանի կասեցումների ամենամեծ թվաքանակն է։ Կասեցվողների ցանկում է Գյումրիի «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցը․ հյուրանոցային գործունություն ծավալող տնտեսվարողներն ամառային հանգստի շրջանում ԱԱՏՄ մասնագետների ուշադրության կենտրոնում են։

Ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը նաև մարզերում: Դրանց թվում են մանրամեծածախ առևտրի կետեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ։ Մայրաքաղաքում ժամանակավոր արգելք է կիրառվել մեկ տասնյակից ավելի տնտեսվարողի նկատմամբ՝ խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր, այդ թվում՝ «Էվրիկա» սուպերմարկետի, որտեղ հնարավոր խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով ահազանգ էր ստացվել։ 

Ստուգայցերը կշարունակվեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում