ԿԿարմեն Ղուկասյան

Ալկոհոլային թունավորումից հիվանդանոցներում շարունակում է բուժվել 3 պացիենտ. ԱՆ

Ալկոհոլային թունավորումից հիվանդանոցներում շարունակում է բուժվել 3 պացիենտ. ԱՆ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը՝ մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն)), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում (ծանր վիճակում)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում