ԱԱրևիկ Աբելյան

ԱԻՆ-ը Ֆիզկուլտինստիտուտում զինամթերքի հայտնաբերման մասին ահազանգ է ստացել

ԱԻՆ-ը Ֆիզկուլտինստիտուտում զինամթերքի հայտնաբերման մասին ահազանգ է ստացել

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի նկուղում զինամթերք է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Փրկարարները և Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի անվտանգության աշխատակիցները համատեղ ուժերով տարհանել են 14 քաղաքացու։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում