ՆՆարեկ Սահակյան

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքը շուրջօրյա ջրամատակարարում կունենա

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքը շուրջօրյա ջրամատակարարում կունենա

Արդեն երկու շաբաթ է, ինչ Ծովակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 5 կիլոմետր երկարությամբ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 

 
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 200 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 800 հազար դրամը՝ Ծովակի համայնքապետարանը:

 

Լճավանից սնվող խմելու ջրատարի արտաքին ցանցը, որը կառուցվել է 1956 թվականին ասբեստյա խողովակներով, այժմ փոխարինվում է մետաղապլաստե, առանձին հատվածներում՝ երկաթե խողովակներով:

 

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 4 ամսվա ընթացքում, սակայն շինարարները խոստանում են ավելի վաղ ավարտել աշխատանքները:

 

Ծրագրի ավարտից հետո համայնքը կունենա շուրջօրյա և անվտանգ ջրամատակարարում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում