ԿԿարմեն Ղուկասյան

Թուրքիայի 5 նահանգում անտառային հրդեհներ են

Թուրքիայի 5 նահանգում անտառային հրդեհներ են

Թուրքիայում միանգամից 5 նահանգում՝ Շըրնաքում, Բուրսայում, Ադանայում, Չանաքքալեում և Անթալիայում, անտառային հրդեհներ են բռնկվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Շըրնաքում հրդեհը բռնկվել է քաղաքին հարակից Ջուդի կոչվող սարի անտառներում: Միանգամից 7 կետում բռնկված ու շարունակվող հրդեհը մարել չի հաջողվում, քանի որ տարածքը դժվարամատչելի է: Հաղորդվում է, որ զինվորականները հրդեհը մարել ցանկացող կամավորներին ու Շըրնաքի անտառտնտեսության աշխատակիցներին թույլ չեն տալիս մոտենալ այրվող օջախներին՝ որպես հիմնավորում նշելով դրա վտանգավորությունը:

Բուրսայում էլ հրդեհը բռնկվել է նահանգի Քեստել շրջանին հարակից անտառապատ տարածքում և քամու պատճառով արագ տարածվել: Նշվում է, որ այստեղ Բուրսայի քաղաքային հրշեջ ջոկատներն ու անտառային գործերի վարչությունը աշխատանքներ են սկսել հրդեհը մեկուսացնելու ուղղությամբ:

Ադանայի Փոզանթը շրջանի մոտակա անտառում բռնկված հրդեհը մարելու համար մոբիլիզացվել են և՛ մեծ թվով հրշեջներ, և՛ հրդեհաշիջման տեխնիկա, այդ թվում՝ 6 ուղղաթիռ, 2 ինքնաթիռ, 30 հրշեջ մեքենա, 15 հրշեջ տանկ, 7 հատուկ տեխնիկա և 200 հրշեջ:

Չանաքքալեում հրդեհը բռնկվել է Գալիպոլի շրջանի Քավաքյոյ գյուղաքաղաքի Քալաֆեթ գյուղի հարակից անտառներում: Հաղորդվում է, որ այս հրդեհները մարելու համար նույնպես մեծ թվով հրշեջներ ու տեխնիկա է ուղարկվել:

Անթալիայում հրդեհը բռնկվել է նախօրեին Աքսու շրջանում: Նշվում է, որ այստեղ ևս զգալի թվով հրշեջներ են ներգրավվել հրդեհը մարելու աշխատանքներում: Ներգրավված է նաև մեկ հրշեջ ուղղաթիռ: Տեղի ֆերմերներն էլ են մասնակցում մարման աշխատանքներին՝ թույլ չտալու կրակի տարածումը դեպի իրենց ջերմատնային տնտեսություններ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում