Հաճելի անակնկալ սահմանամերձ համայնքների երեխաների համար

ԳԳայանե Թամամյան

Դիլիջանի քաղաքային այգին հյուրընկալել էր սահմանային Չինարի գյուղի փոքրիկ դպրոցականների առաջին խմբին:

Տավուշի մարզպետարանի աջակցությամբ մեկնարկած` «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի նախաձեռնության միջոցառումը մարզի սահմանամերձ համայնքների 6-14 տարեկան երեխաների համար է: Նրանք կլինեն Դիլիջանի քաղաքային այգու սպասված այցելուները: Հետաքրքիր անակնալներ, խաղեր և մարզաձևեր, տարբեր ատրակցիոններ, և այս ամենը` անվճար:

Նունե Հարոյան («Զբոսաշրջության և քաղաքաշինության» հիմնադրամի Դիլիջանի զարգացման ծրագրի ղեկավար)  - Երեխաներին ամենից շատ հրապուրեց այս տարվա նորույթը` պարանայգին: 10-ամյա Արթուրն ամենահամարձակն էր, առաջինը հաղթահարեց օդային բարդ անցուղիները: 

Երեխաներին ուղեկցող` Չինարիի դպրոցի ուսուցչուհին կարևոր է համարում հատկապես սահմանային վերջին թեժ օրերից հետո երեխաների հանդեպ նման ուշադրությունը:

Փոքրիկ չինարեցիներին դուր եկավ այգին, որն արդեն դիլիջանցիների և զբոսաշրջիկների հանգստի և ժամանցի սիրված վայր է դարձել: Այգին բարեկագվել, անճանաչելիորեն վերափոխվել է հիմնադրամի, գործընկեր կազմակերպությունների, նաև՝ Դիլիջանի համայնքի աջակցությամբ:
 
Հաճելի պահերով և սուր զգացողություներով լի մի ամբողջ օր երեխաներն անցկացրին կանաչ այգում, իսկ նախաձեռնության հեղինակները կսպասեն դպրոցականների նոր խմբերի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում