ՄՄարիա Գաբրիելյան

Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքը որակյալ խմելու ջուր կունենա

Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքը որակյալ խմելու ջուր կունենա

Մեկնարկել են Գեղակերտ համայնքի խմելու ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման աշխատանքները. շուրջ 500 տնտեսության շուտով կապահովվի որակյալ ջրամատակարարմամբ:

 

Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 23 մլն 396.458 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 55%` 12 մլն 868.052 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 45%` 10 մլն 528.406 հազ. դրամ:

 

Նազրվանի ջրաղբյուրից մատակարարվող խմելաջրի համակարգը կառուցվել է 1950-ական թվականներին: Մեկնարկած աշխատանքների շրջանակում 5000 գծմ երկարությամբ քայքայված ջրատար խողովակները կփոխարինվեն նորերով:

 

Խմելաջրի ցանցի հիմնանորոգմամբ կկրճատվեն վթարների հետևանքով կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը, էլեկտրաէներգիայի գերածախսը և վնասված խողովակներից ջրի արտահոսքը:

 

Աշխատանքների իրականացման նպատակով ստեղծվել է 5 ժամանակավոր աշխատատեղ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում