ՆՆարեկ Սահակյան

Հիմնանորոգվում է Մ16-Բերքաբեր ճանապարհի 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Հիմնանորոգվում է Մ16-Բերքաբեր ճանապարհի 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում ՀՀ-ում կատարվող հիմնանորոգման աշխատանքներն են:

Տավուշի մարզում հիմնանորոգվում է Մ16-Բերքաբեր ճանապարհի 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը: Ծրագրի արժեքը շուրջ 330 մլն դրամ է: Վերջին անգամ ճանապարհը նորոգվել էր Խորհրդային տարիներին: 

Հիմնանորոգվում է Մակարավանքի հուշարջան տանող հանրապետական նշանակության 3 կմ ճանապարհը: Ծրագրի արժեքը շուրջ 234 մլն դրամ է: Ճանապարհը երբեք ասֆալտապատ չէր եղել: 

Հիմնանորոգվում են Բերդավանի ներհամայնքային փողոցների 2,1 կմ երկարությամբ հատվածները: Ծրագրի արժեքը շուրջ 249 մլն դրամ է: Վերջին անգամ այս հատվածները հիմնանորոգվել էին շուրջ 35 տարի առաջ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում