«Զգուշացեք՝ երեխաներ են». սեպտեմբերի 15-ից ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

ՆՆարե Թադևոսյան

Սեպտեմբերի 15-ից դպրոցներում մեկնարկում է ուսումնական նոր տարին։ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանությունն այս ուղղությամբ արդեն սկսել է իրականացնել համապատասխան աշխատանք։

Դպրոցներին հարակից տարածքներում թարմացվել են ճանապարհային նշաններն ու գծանշումները։

Ոստիկանության արտաքին ծառայությունները՝ պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները, ճանապարհային ոստիկանները, տարածքային բաժինների ծառայողները դպրոցներին հարակից տարածքներում կիրականացնեն ուժեղացված ծառայություն։

«Զգուշացեք՝ երեխաներ են» կարգախոսով ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները կրթական հաստատությունների շրջակայքում կապահովեն հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային անվտանգության և ճանապարհատրանսպորտային կանոնները: Մաղթում ենք բարի ուսումնական տարի»,- գրված է ոստիկանության գրառման մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում