ԳԳայանե Թամամյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք

Վրաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 44 դեպք: Ապաքինվել է 4 պացիենտ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը 1773 է, ապաքինմանը` 1345:

Վարակման դեպքերից 25-ն արձանագրվել է Աջարիայում, գրում է կառավարության stopcov.ge կայքը:

Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Այս պահին կարանտինային գոտում է գտնվում 5882 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 390 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում