ԳԳայանե Թամամյան

Մալաթիայում՝ ջրանցքում, ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ է հայտնաբերվել

Մալաթիայում՝ ջրանցքում, ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ է հայտնաբերվել

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացել, որ Երևանի Օհանովի փողոցում՝ ջրանցքում, ականանետ է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ Մալաթիայի փողոցի թիվ 21/2 հասցեում՝ Հրազդանի ներքին ջրանցքում, հայտնաբերվել է ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ։

Ինժեներասակրավորական խումբն արկը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում