ԱԱննա Ավետիսյան

Զարինջա, Ձիթհանքով և Սարակապ գյուղերի սահմանագծում այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ

Զարինջա, Ձիթհանքով և Սարակապ գյուղերի սահմանագծում այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 16։23-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարինջա գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զարինջա, Ձիթհանքով և Սարակապ գյուղերի սահմանագծում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:04-ին, մարվել՝ 21:50-ին: Այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում