Կորոնավիրուսի ախտորոշման թեստեր և բժշկական պարագաներ ԵՄ-ից և ԱՀԿ-ից՝ Հայաստանին

ՇՇողիկ Գալստյան

COVID-19-ի ախտորոշման թեստեր և անհրաժեշտ բժշկական պարագաներ՝ Եվրամիությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ Հայաստանին:

Եվրամիության դեսպանը և ԱՀԿ ներկայացուցիչը առողջապահության նախարարությանը փոխանցեցին 10 հազար ՊՇՌ թեստ՝ կորոնավիրուսի ախտորոշման համար, 100 թթվածնի խտացուցիչ և 20 էլեկտրասրտագրության սարք. այն կօգնի բուժաշխատողներին լսել հիվանդի սիրտը և հետևել, որ բարդություններ չառաջանան:

Անդրեա Վիկտորին (ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան) - Հիմա մենք մտել ենք ԱՀԿ-ի տարածաշրջանային ծրագրի փուլ: Այն խորհրդատվություն կտրամադրի, թե ինչպես զարգացնել առողջապահական համակարգը միջնաժամկետ հեռանկարում, ինչպես հավաքել տվյալները, ինչպես սահմանել, թե ինչի կարիք ունեք համավարակը հաղթահարելու համար. այս ամենը կնպաստի, որ Հայաստանն ունենա երկարաժամկետ արդյունք:

Թեստերի որակը երաշխավորում է ԱՀԿ-ն, դրանք ճշգրիտ արդյունք են ապահովում ընդամենը 75 րոպեում: Այս ամենը խնայում է բուժանձնակազմի ժամանակ, օգնում նվազեցնել մարդկային սխալների հավանականությունը, նաև՝ թույլ տալիս մեկ օրում թեստավորել ավելի շատ քաղաքացիների:

Եգոր Զայցև (ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար) - Մենք հասկանում ենք, որ հնարավոր է վարակի տարածման երկրորդ փուլ. դա հավանաբար կլինի հոկտեմբերին, պետք է պատրաստ լինենք դրան ոչ միայն սարքավորումների հագեցվածությամբ, այլ նաև ոչ դեղորայքային միջոցներով, այսինքն՝ պետք է մարդկանց իրազեկել դիմակներ կրելու կարևորության, սոցիալական հեռավորություն պահելու մասին:

Առողջապահության նախարարության խնդիրն է ոչ միայն վարակված հիվանդներին պատշաճ բուժօգնություն տրամադրելը, այլ նաև հնարավոր երկրորդ ալիքին պատրաստվելը՝ վստահեցրեց փոխնախարար Նունուշյանը:

Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Եվրոպական միությունը դեռ գարնանը հայտարարել էր 30 միլիոն եվրո օժանդակություն տրամադրելու փաթեթի մասին. գումարը կօգնի Արևելյան Եվրոպայի և Կովկասի վեց երկրի, այդ թվում՝ Հայաստանին, պայքարելու կորոնավիրուսի դեմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում