ՆՆարե Ոսկանյան

Ավագանին կողմ քվեարկեց մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման որոշմանը

Ավագանին կողմ քվեարկեց մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման որոշմանը

Երևանի ավագանին 34 կողմ ձայնով հավանություն տվեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման մասին որոշմանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի  վարչության պետ Գոշ Սարգսյանը տեղեկացրեց, որ արձանը կտեղադրվի Զաքյան - Բեյրութի - Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված  մանկական զբոսայգու, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22/23-րդ հենապատի միջնամասում:

«Հուշարձանի նախագծային աշխատանքների  իրականացման նպատակով ՀՀ Կառավարության  07.11. 2019 թ. 15/56 որոշմամբ Երևանին հատկացվել է 2 միլիոն դրամ: Երևանի քաղաքապետի 30.01.2020 թ. մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու 46Ա կարգադրությամբ ստեղծված մրցութային համապատասխան հանձնաժողովի որոշման համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված  հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել  Ալբերտ Հրաչի Վարդանյանի հեղինակային նախագիծը»,- ասաց Սարգսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում