ԼԼիլիթ Սեդրակյան

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից այրվել է մոտ 5000 քմ կուտակած աղբ

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից այրվել է մոտ 5000 քմ կուտակած աղբ

Սեպտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Նուբարաշենի աղբավայրում իրականացնում է հերթապահություն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20։34-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 8-ին՝ ժամը 01։58-ին, մարվել՝ 08։09-ին։ Այրվել են մոտ 5000 քմ կուտակած աղբ և 5000 քմ խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 4 ջրատար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում