ՀՀայկարամ Նահապետյան

Հրդեհ՝ «Ոսկու աշխարհ» առևտրաարտադրական համալիրում

Հրդեհ՝ «Ոսկու աշխարհ» առևտրաարտադրական համալիրում

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 01։21-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 23 հասցեում գործող «Ոսկու աշխարհի» նկուղից ծուխ է նկատվում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ոսկու աշխարհ» ՍՊԸ-ի նկուղային հարկում գտնվող խոհանոցում (մոտ 20 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։53-ին, մարվել՝ 02։13-ին։

Այրվել են տեխնիկա, կահույք, և ջերմահարվել՝ կախովի առաստաղից մոտ 5 քմ հատված։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում