ՆՆարե Թադևոսյան

Շաբաթ և կիրակի հայտնաբերվել է 108 ոչ սթափ վարորդ

Շաբաթ և կիրակի հայտնաբերվել է 108 ոչ սթափ վարորդ

Սեպտեմբերի 5-ին և 6-ին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և 1-ին ու 2-րդ սպայական գումարտակների ծառայողները մայրաքաղաքում և մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 123 տրանսպորտային միջոց։

108 վարորդ մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ, 22-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Բացի դրանից՝ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայամանագրի շահագործվող 36, թաղանթապատված դիմապակիով՝ 18, հետախուզման մեջ գտնվող՝ 10, աղմուկով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով՝ 5, փոխարինված համարանիշերով՝ 1 մեքենա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում