ՆՆարե Թադևոսյան

Արարատի և Արմավիրի դպրոցական գրադարանները համալրվել են նոր գրքերով

Արարատի և Արմավիրի դպրոցական գրադարանները համալրվել են նոր գրքերով

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դեռևս փետրվարին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, նախաձեռնել էր հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին նվիրել վերջին տարիներին հրատարակված գրքեր։

Ըստ նախաձեռնության՝ 50.000 գիրք պետք է բաշխվեր շուրջ 1300 դպրոցական գրադարանների: Համավարակով պայմանավորված՝ գործընթացն ընդհատվել էր, սակայն Պարետի որոշմամբ գրադարանների վերաբացումից հետո և նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ գրքերը կհասնեն գրադարաններին:

Արարատի և Արմավիրի դպրոցները արդեն համալրվել են նոր գրքերով. հաջորդ մարզը Արագածոտնն է: Դպրոցական գրադարանները, բացի դպրոցական դասագրքերից, երբևէ չեն համալրվել գեղարվեստական գրականությամբ: Գրադարաններին տրամադրվող գրականության ցանկը ներառում է հայ դասական և ժամանակակից գրողների, հանրագիտարանային և հանրամատչելի, մշակութաբանական, պատմական գրականություն, պատկերագրքեր և այլ հրատարակություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում