ԱԱրման Գալոյան

Մանկապարտեզի համար հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է

Մանկապարտեզի համար հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 15-ից մասամբ վերսկսվում է նախադպրոցական կրթությունը, սակայն հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:

«Գտնվելով «COVID 19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում ենք նախադպրոցական կրթությունը:

2020 -2021 ուսումնական տարին մեկնարկվելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար:

Որպես իրազեկում.

1. Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:

2. Առաջնահերթությունը տրվելու է՝
ա) աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,

բ) առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային.

գ) տվյալ հաստատություն աշխատակցի երեխային:

Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:

Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում»,- գրել է քաղաքապետի խոսնակը Фեյսբուքի էջում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում