ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանում սկսվել է ՀՀ ՊՆ և ՌԴ ՀՌՇ զինծառայողների երկկողմ մարտավարական վարժանքը

Հայաստանում սկսվել է ՀՀ ՊՆ և ՌԴ ՀՌՇ զինծառայողների երկկողմ մարտավարական վարժանքը

 Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում երթեր են կատարել «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին են ՌԴ ՀՌՇ մամուլի ծառայությունից, մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պաշտպանական և հարձակողական գործողություններ կիրականացնեն հետախուզական-հարվածային (կրակային) համալիրներում ՝ հրետանու, հակաօդային պաշտպանության միջոցների, օպերատիվ-տակտիկական և բանակային ավիացիայի աջակցությամբ:

Վարժանքների և պայմանական հակառակորդի ուժերի ու միջոցների կրակային խոցումը վարելու ընթացքում ստորաբաժանումների գործողությունների մոնիթորինգն իրականացնելու են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները: Զորավարժությունների ընթացքում զինծառայողները օրվա ցերեկային և գիշերային ժամերին կկատարեն ավտոմոբիլային և զրահատեխնիկայի վարման ստուգարքային վարժություններ, մարտական հրաձգություն հրաձգային զենքով, նռնականետերով, հետեւակի մարտական մեքենաների, տանկերի, հրետանային և զենիթահրթիռային կայանքների սպառազինությամբ։

Երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքին մասնակցում են ՀՌՇ-ի շուրջ հազար զինծառայողներ, գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում ՝ կործանիչ, բանակային և անօդաչու ավիացիա:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում