Սուրբ պատարագ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում

ԿԿարմեն Ղուկասյան

Թուրքիայում՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվում է Սուրբ պատարագ: 

Պատարագի ընթացքում խորան բարձրացավ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանը, որը իր խոսքում ընդգծեց, որ այս տարի ևս կատարում են ուխտագնացություն, սակայն նախորդ տարիների պես ուրախ չեն, քանի որ ժողովրդի համար փակ է պատարագը:

«Այս սուրբ տաճարը շատ թանկագին է մենք՝ հայերուս համար, և ինչու չէ՝ ամբողջ քրիստոնյա աշխարհին համար, որովհետև այս տարածքաշրջանին մեջ, Արևելյան Անատոլիայի մեջ, հազարավոր քառակուսի կիլոմետրի մեջ միակ կանգուն եկեղեցին է, որում մեջ կրկնանք պատարագ մատուցանել և միակ եկեղեցին է, որուն գմբեթին վրա Սուրբ խաչը կկանգնի և կճառագայթե: Այսօր մենք մեր ուխտագնացությունը պիտի  կատարենք և վերադառնանք մեր տուները, բայց այս եկեղեցին, այս Սուրբ Խաչ եկեղեցին պիտի մնա հոս, ինչպես 1100 տարի կանգուն մնացած է և իր քարեղեն թևերը բացած դեպի երկինք պիտի աղոթե և վկայությունը պիտի դառնա Տեր Հիսուս Քրիստոսին:

Մենք եկանք հաղորդվելու այս եկեղեցիին հետ, անոր սրբազան, սրբատաշ սյուներուն, քարերուն հետ: Եվ մենք գիտենք, որ հազարավոր տարիներու աղոթքը ծծած են այս պատերը: Աստված բոլոր հայերուն արժանացնե այս տաճարը այցելել»,- իր խոսքում ասաց Պոլսո հայոց պատրիարքը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ սեպտեմբերի 6-ին Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի: Հաղորդվում էր, որ Պոլսո հայոց պատրիարքարանից պատարագը անցկացնելու համար կղզի կժամանի 25 հոգանոց անձնակազմ։ 

Հայոց պատրիարքարանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սբ Խաչ եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի դռնփակ է լինելու։ 

Նշվում է, որ նկատի առնելով համավարակի պարագան՝ թուրքական իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում համատեղ որոշում է կայացվել պատարագն անցկացնել դռնփակ։  

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում