ՆՆարեկ Սահակյան

Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Սեպտեմբերի 5-ին, ժամը 17։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Արմեն Բ․, ծնված 1958 թ․) և «Opel Vectra»  (վարորդ՝ Վլադիմիր Ն․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում