ԱԱրսեն Մկրտչյան

Ոստիկանության պարզաբանումը Արցախի հերոսների շիրմաքարերի պղծման վերաբերյալ

Ոստիկանության պարզաբանումը Արցախի հերոսների շիրմաքարերի պղծման վերաբերյալ

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Եռաբլուրում Արցախի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի ու Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերի պղծման վերաբերյալ:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. 

«Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Եռաբլուր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչության ծառայողներ։

Տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։

Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում