ՆՆարեկ Սահակյան

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 16․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 16․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 4-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 300 քմ,

Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 1000 քմ,

Արարատի մարզի Հովտաշեն գյուղում՝ 5000 քմ,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1 հա, Պտղնի գյուղում՝ 5000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 3000 քմ,

Շիրակի մարզի Քարաբերդ, Լանջիկ և Մարալիկ բնակավայրերի սահմանային գոտում՝ 14 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 16․5 հա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում