ԱԱննա Ավետիսյան

Հիմնանորոգվում է Կաթնաղբյուր-Շղարշիկ-Եղնիկ ավտոճանապարհի 3.9 կմ հատվածը

Հիմնանորոգվում է Կաթնաղբյուր-Շղարշիկ-Եղնիկ ավտոճանապարհի 3.9 կմ հատվածը
ՀՀ Արագածոտնի մարզով անցնող Տ-1-39, (Մ-19) Կաթնաղբյուր-Շղարշիկ-Եղնիկ (Տ-1-17) ավտոճանապարհի 3.9 կմ հատվածում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Հիմնանորոգման շրջանակում նախատեսված են հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի իրականացում, անվտանգության տարրերի, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։

Հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 322 500 000 ՀՀ դրամ»,- ասված է հայտարարությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում