ԱԱննա Ավետիսյան

Խրախուսվում են ԱԻՆ աշխատակիցները

Խրախուսվում են ԱԻՆ աշխատակիցները

Սեպտեմբերի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ շնորհավորել և շնորհակալագրեր, պատվոգրեր, հուշանվերներ է հանձնել տարբեր գերատեսչությունների կողմից խրախուսման արժանացած նախարարության մի շարք աշխատակիցների:

Քննչական կոմիտեի կողմից «Համագործակցության համար» մեդալով է պարգևատրվել Առաջին բաժնի պետ Արման Լադիկի Դարբինյանը:

Ազգային ժողովի կողմից շնորհակալագրով է պարգևատրվել Իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության պետ Վարդան Հրաչյայի Աճեմյանը և Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետ Նադյա Արծրունու Մոսոյանը:

Հատուկ քննչական ծառայության շնորհակալագրով՝ Ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Գոհար Արարատի Մեսրոպյանը:

Պետական վերահսկողական ծառայության պատվոգրով՝ Անձնակազմի կառավարման վարչության կադրային գործի վարման բաժնի պետ Հեղինե Ազատի Դարբինյանը և Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետ Աշոտ Մնացականի Մկրտչյանը:

Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով՝ Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Ժորայի Կարապետյանը:

Պաշտպանության նախարարության պատվոգրով՝ Իրավական ապահովման և միջազգային պայմանագրերի վարչության նախարարության իրավական շահերի պաշտպանության բաժնի պետ Մանիկ Աշոտի Սանթրոսյանը:

Ազգային անվտանգության ծառայության հուշանվերով՝ Պետական ռեզերվների գործակալության պետի տեղակալ Արեգ Խրիստաֆորի Խաչատրյանը:

Դատախազության կողմից շնորհակալագրով է պարգևատրվել նաև ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Մուշեղի Օհանյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում