ՄՄերի Եգորյան

Մարտունու քաղաքապետը վարակվել է կորոնավիրուսով. քաղաքապետարանի աշխատանքը դադարեցվել է

Մարտունու քաղաքապետը վարակվել է կորոնավիրուսով. քաղաքապետարանի աշխատանքը դադարեցվել է

Մարտունու քաղաքապետարանը կորոնավիրուսի պատճառով փակ է: Համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը վարակված է, պարետատունը որոշել է դադարեցնել քաղաքապետարանի աշխատանքը:

Ուրբաթ թեստը հանձնելուց հետո և չսպասելով նմուշառման պատասխանին՝ շաբաթ օրը քաղաքապետը ներկա է եղել դստեր նշանադրությանը: Հավաստիացրել է, որ արարողությունը տեղի է ունեցել անվտանգության կանոններին համապատասխան:

Մինչդեռ հայտնի է նաև, որ ընտանիքում բոլորն են վարակված: Այժմ մեկուսացված են նշանադրության բոլոր մասնակիցները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում