ՎՎարդուհի Բալյան

Հանրակրթական հաստատությունները կապահովվեն ախտահանման միջոցներով և դիմակներով

Հանրակրթական հաստատությունները կապահովվեն ախտահանման միջոցներով և դիմակներով

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում, նոր ուսումնական տարվա մեկնարկի անվտանգ կազմակերպման նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ բյուջեից կհատկացվի 646․787.5 հազար դրամ:

Նախատեսվում է բժշկական դիմակներով ապահովել և՛ աշակերտներին (սաներին, ուսանողներին), և՛ մանկավարժական ու վարչական անձնակազմին (1 ամսվա հաշվարկով):

Մասնավորապես, դիմակներ կտրվեն՝

հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների և ՆՄՄԿՈՒ հաստատությունների աշակերտների (սաների, ուսանողների) համար՝ օրական ընդհանուր թվաքանակի 20%-ի  չափով, քանի որ գործում է դիմակով հաստատություն հաճախելու կանոնը, և դիմակները նախատեսված են անհրաժեշտության դեպքում փոխելու, ըստ կարիքի տրամադրելու համար․

Հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների և ՆՄՄԿՈՒ հաստատությունների անձնակազմի 100%-ի չափով՝ օրական 2 հատ.

Հատուկ և մասնագիտացված դպրոցների սաների և անձնակազմի 100%-ի չափով՝ օրական 3 հատ:

Նախատեսվում է ձեռքերի ախտահանիչներով ապահովել և՛ աշակերտներին (սաներին, ուսանողներին), և՛ անձնակազմի 100%-ին, ինչպես նաև ուսումնական հաստատություններն ապահովել շենքերի ախտահանիչներով:

Հաշվի առնելով իրավիճակի փոփոխության հնարավորությունները՝ գնումներն իրականացվելու են առավելագույնը մեկ ամսվա համար՝ ընթացքում ըստ անհրաժեշտության դրանց հետագա գնման նպատակահարմարությունը վերանայելով։

Շենքերի և ձեռքերի ախտահանման միջոցներով, ինչպես նաև եռաշերտ բժշկական դիմակներով կապահովվեն ինչպես ՀՀ-ում գործող բոլոր պետական հանրակրթական դպրոցները, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության ենթակայության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, արտադպրոցական, հատուկ և մասնագիտացված հանրակրթական ուսումնական հաստատությունները, արտադպրոցական կազմակերպությունները և մարզադպրոցները:

Նշենք, որ բացի վերոնշյալ հատկացումներից՝ ուսումնական հաստատություններն այս նպատակի համար կօգտագործեն նաև նախորդ կիսամյակի ընթացքում ձևավորված խնայողությունները՝ դրանց առկայության դեպքում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում