ՎՎարդուհի Բալյան

Փրկարարներն օգնության են հասել անօգնական քաղաքացուն

Փրկարարներն օգնության են հասել անօգնական քաղաքացուն

Սեպտեմբերի 3-ին` ժամը 18։17-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի թիվ 83 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են Ռաիմա Մ․-ի (ծնված 1931 թ.) բնակարանի դուռը և հայտնաբերել վերջինիս հյուրասենյակի հատակին ընկած:

Փրկարարները Ռաիմա Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում