ԳԳայանե Թամամյան

Ավտոմեքենան բախվել է ավտոկանգառին․ կա տուժած

Ավտոմեքենան բախվել է ավտոկանգառին․ կա տուժած

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 05։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ավտոկանգառին։

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում