ՆՆարեկ Սահակյան

Թրամփը Իրանի իշխանություններին կոչ է արել մահապատժի չենթարկել ըմբշամարտի չեմպիոնին

Թրամփը Իրանի իշխանություններին կոչ է արել մահապատժի չենթարկել ըմբշամարտի չեմպիոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին կոչ է արել մահապատժի չենթարկել Իրանի ըմբշամարտի չեմպիոն Նավիդ Աֆկարին: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը: 

«Լսել եմ, Իրանում ցանկանում են մահապատժի ենթարկել ըմբշամարտի հայտնի աստղ 27-ամյա Նավիդ Աֆկարին, որի մեղքն այն է, որ նա մասնակցել է հակակառավարական ցույցերին: Իրանի առաջնորդներ, բարձր կգնահատեմ ձեր քայլը, եթե խնայեք չեմպիոնի կյանքը և մեղմեք պատիժը»,- հայտարարել է Թրամփը: 

Ավելի վաղ Իրանի Գերագույն դատարանը հաստատել էր, որ 27-ամյա մարզիկը՝ մի քանի ազգային մրցաշարերի հաղթողը, ստացել է երկու մահապատժի դատավճիռ: Օրենքով հետապնդվում են նաև Աֆկարի եղբայրները: Նրանց ներկայացվել է 20 տարբեր մեղադրանք, հատկապես՝ ապօրինի հավաքույթներին մասնակցելու, ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների և Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին վիրավորելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում