ՄՄերի Եգորյան

ՔՏՀԱՏՄ խստացված վերահսկողություն Շիրակի մարզում

ՔՏՀԱՏՄ խստացված վերահսկողություն Շիրակի մարզում

Սեպտեմբերի 3-ին Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզի տրանսպորտի անվտանգության մասնագետները խստացված ռեժիմով վերահսկողություն են կատարել մարզի տարբեր համայնքներում։

Մասնավորապես՝ Գյումրի քաղաքում ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում մարդատար տաքսի ավտոմոբիլներում իրավախախտումներ չեն արձանագրվել։

Միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավել ուղևորների նստեցումով փոխադրման դեպքեր, որի հիմքով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից դիտարկման ընթացքում որոշ տրանսպորտային միջոցների վարորդներին տրվել են պարտադիր շտկման ցուցումներ՝ հատկապես ախտահանիչ հեղուկի տարան սարքին վիճակում պահելու վերաբերյալ։

Մարզի տարբեր համայնքներում տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նպատակով՝ վարորդների և ուղևորների շրջանում կատարվել են նաև կանխարգելիչ միջոցառումներ, իրականացվել բացատրական աշխատանքներ՝ ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին խստագույնս հետևելու և պահպանելու նպատակով:

ՀՀ ամբողջ տարածքում ՔՏՀԱՏՄ-ն շարունակում է իրականացնել ակտիվ մշտադիտարկման և վերահսկողական աշխատանքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում