ԳԳայանե Թամամյան

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Գյումրիում

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել  Գյումրիում

Սեպտեմբերի 3-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Գյումրի քաղաքում: Շինանյութի խանութներ, գազի լցակայաններ տեղի ունեցած կրկնայցերի ժամանակ տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են մի շարք խախտումներ՝ կապված մասնավորապես փակ աղբամանների, ջերմաչափերի ու ջերմաչափման գրանցամատյանների հետ: Խախտումներ են դիտարկվել նաև խոշոր առևտրի կենտրոններում գործող մի քանի հագուստի խանութներում, որտեղ բացակայել են ջերմաչափերը, թերի են լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմնի աշխատակիցները հորդորել են տնտեսվարողներին հատուկ ուշադրություն դարձնել ջերմաչափման գրանցամատյանների պատշաճ լրացմանը: ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում