ԼԼիլիթ Գասպարյան

Եզակի խախտումներ Գյումրիում

Եզակի խախտումներ Գյումրիում

Սեպտեմբերի 3-ին վաղ առավոտից ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տուն-թանգարանների, պատկերասրահների, հուշարձանների և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ վայրերում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների հետ համատեղ իրականացրել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված հերթական միջոցառումը։

Խստացված ստուգայցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակները ճիշտ կրելու, անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չառաջացնելու սահմանված պահանջների կատարմանը։

Այսօր Գյումրի քաղաքում մեծաքանակ խախտումներ չեն արձանագրվել, գրանցվել է դիմակ չկրելու մի քանի դեպք.  ոստիկանների կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ։

ԲԸՏՄ տեսուչները բաժանել են բժշկական դիմակներ, իրականացրել լայնածավալ իրազեկման աշխատանքներ։

Մայրաքաղաքում և ՀՀ մարզերում ուժեղացված ստուգայցերը շարունակական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում