ՆՆարեկ Սահակյան

Ուժեղացված ստուգայց Գյումրիում և կասեցումներ մայրաքաղաքում. ԱԱՏՄ

Ուժեղացված ստուգայց Գյումրիում և կասեցումներ մայրաքաղաքում. ԱԱՏՄ

ՀՀ  առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով  այսօր խստացված մշտադիտարկում է իրականացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: 

Ստուգումներ են իրականացվել մի շարք բանկերի մասնաճյուղերում, գեղեցկության սրահներում, դեղատներում, Շիրակի մարզային գրադարանում և 2 խոշոր ձեռնարկություններում՝ «Ռ. Զաքարյան» և «Սվետտեքս» արտադրամասերում, որտեղ էական խախտումներ չեն հայտնաբերվել:

Զուգահեռ մշտադիտարկումներ իրականացվել են նաև հանրապետության այլ մարզերում և մայրաքաղաքում ևս: ԱԱՏՄ տեսուչների ուշադրության կենտրոնում են եղել ստուգման ենթակա բոլոր կառույցները:

Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները ներկայացվում են պարերտատուն: Առավել վաղ ներկայացված արձանագրությունների հիման վրա տեսչական մարմինն այսօր նաև կասեցման գործընթաց է իրականացրել մայրաքաղաքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում