ԼԼիլիթ Գասպարյան

Մրցույթ դպրոցականների համար. «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն այլ վերարտադրությամբ

Մրցույթ դպրոցականների համար. «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն այլ վերարտադրությամբ

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Ե․ Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում է համահայկական մրցույթ դպրոցականների համար։

«Մրցույթի շրջանակում դպրոցականները Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը պետք է վերարտադրեն նկարի, ձեռագործության, անիմացիաների (մուլտիպլիկացիա) կամ քանդակի տեսքով:

Հաղթողին կտրվի հնարավորություն՝ օգտվելու թանգարանի պատրաստած անակնկալից։

Աշխատանքները կարող եք ուղարկել Ե․ Չարենցի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/housemuseumofyeghishecharents կամ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը։

Աշխատանքների արդյունքները հանձնաժողովը կամփոփի մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ը։

Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ 010 53 14 12, 010 53 55 94»,- ասվում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում