ՎՎարդուհի Բալյան

Նոր Երզնկայում կառուցվում է խաղահրապարակ և պուրակ

Նոր Երզնկայում կառուցվում է խաղահրապարակ և պուրակ

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 2 առանձին ծրագրերի շրջանակներում Նոր Երզնկա համայնքում մեկնարկել են խաղահրապարակի և պուրակի կառուցման շինարարական աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

Խաղահրապարակի կառուցման շահած ծրագրի արժեքը 22 272 206 դրամ է, որի 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 70 %-ը՝ համայնքի ներդրումը:

 Պուրակի կառուցման շահած ծրագրի արժեքը 19 710 874 դրամ է, որի 30 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 70 %-ը՝ համայնքի ներդրումը:

 Նշենք, որ համայնքային պուրակն ու խաղահրապարակը կառուցվելու են կենտրոնական հատվածում:

 Այս պահին իրականացվում են խաղահրապարակի տարածքի հողահարթեցման և բետոնապատման, ինչպես նաև պուրակի ցանկապատման աշխատանքներ:

 Շինարարական աշխատանքների արդյունքում համայնքը վերջապես կունենա բարեկարգ պուրակ՝ նաև փոքրիկների համար նախատեսված խաղահրապարակով:

Հիշեցնենք, որ սուբվենցիոն երկու առանձին ծրագրերով Նոր Երզնկայում շուտով կմեկնարկեն նաև ներհամայնքային ճանապարհների կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում